Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մարտ

Ամստերդամում անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել Է 190-ի

Ամստերդամում անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել Է 190-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամում առնվազն 190 մարդու են ձերբակալել անկարգություններին մասնակցելու կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում կառավարության միջոցառումների դեմ սկսված ցույցերի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է քաղաքի ոստիկանությունը: Ինչպես ավելի վաղ գրել Է NL Times հրատարակությունը, Նիդեռլանդների մայրաքաղաքում եւ Էյնդհովենում ոստիկանությունն ուժ Է կիրառել բողոքողներին ցրելու համար:

Ուժայիններն օգտագործել են ջրանետեր եւ մահակներ, իսկ Էյնդհովենում կիրառել են արտասվաբեր գազ: Ինչպես հաղորդել Է NOS հեռուստաալիքը, ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին) պարետային ժամ մտցնելուց հետո տասը բնակավայրերում սկսվել են անկարգություններ: Տեղերում տարածել են ոստիկանության հատուկ ուժերի: Հելմոնդ քաղաքում հավաքվել են մի քանի տասնյակ երիտասարդներ, բողոքողները ուժայինների վրա նետել են ճեյթռուկներ եւ քարեր: Վենլոյում անհայտ անձինք կոտրել են մի քանի խանութների ցուցափեղկեր, իսկ մի շարք քաղաքներում ցուցարարները հրկիզումներ են կազմակերպել:

Ավելի վաղ Նիդեռլանդներում մինչեւ փետրվարի 9-ը երկարացվել Էր գործնականում լիակատար լոքդաունի գործողությունը, որը սահմանվել Էր դեկտեմբերի կեսերին: Երկրում չեն աշխատում խանութները, բացի առաջին անհրաժեշտության մթերքներ եւ ապրանքներ վաճառող առեւտրի կետերից: Նաեւ փակ են ռեստորաններն ու սրճարանները, թանգարաններն ու թատրոնները, կենդանաբանական այգիներն ու ատրակցիոն պարկերը, կազինոներն ու սաունաները, լողավազանները, մարզասրահները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահներն ու տատու-սրահները: Դեկտեմբերի 16-ից ի վեր բոլոր ուսումնական հաստատություններն աշխատում են հեռավար: Նախօրյակին երկրում սկսել Է գործել պարետային ժամը: Ժամը 21:00-ից մինչեւ 04:30-ը փողոցներում չի կարելի գտնվել առանց որեւԷ հիմնավորումների: Ոստիկանությունն առաջին գիշերվա արդյունքներով 25 մարդ Է ձերբակալել խախտումների պատճառով եւ ավելի քան 3,6 հազար տուգանք նշանակել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ