Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ն ուժեղացնում է կիսապաշտպանական գիծը

«Արարատ-Արմենիա»-ն ուժեղացնում է կիսապաշտպանական գիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ուժեղացնում է կիսապաշտպանական գիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը, ակումբին է միացել 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդին: Հերադին հանդես է եկել շվեդական «Ակրոպոլիս», «Դալկուրդ», «Սիրիանսկա» և այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում 2018 թվականին դարձել է Շվեդիայի չեմպիոն:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am