Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հնդիկ զինվորականները կժամանեն Ռուսաստան՝ C-400-ը յուրացնելու համար

Հնդիկ զինվորականները կժամանեն Ռուսաստան՝ C-400-ը յուրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Կուդաշեւը հաստատել Է այն տեղեկատվությունը, որ հնդիկ զինվորականները կուղեւորվեն Ռուսաստան՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) շահագործումը ուսանելու համար: Այդ մասին հունվարի 22-ին հաղորդել Է «Կոմերսանտ» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՌԴ նրանց ուղեւորության նախաշեմին հնդիկ ռազմական մասնագետների հետ Դելիում Ռուսաստանի դեսպանատանը կայացած հանդիպումը հաստատել Է. Դելիին 5,43 մլրդ դոլար արժողությամբ С-400 գնդային հինգ լրակազմ С-400-ի մատակարարման պարտավորագրի իրագործումը, որն ստորագրվել Է 2018 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում, մտնում Է վճռական փուլ»,-ասվում Է հրապարակման մեջ: «Այդ փուլը շատ կարեւոր Է, դա պարտավորագրային գործունեությունից անցում Է դեպի հակաօդային պաշտպանության բնագավառում մեր հնդիկ բարեկամների, հնդիկ զինծառայողների կողմից ռուսաստանյան առաջատար տեխնոլոգիաների տիրապետում:

Ռուսաստան կուղարկվի մեծ՝ շուրջ հարյուր մարդուց բաղկացած խումբ»,-Կուդաշեւը հայտարարել Է հնդիկ ռազմական մասնագետների հետ հանդիպմանը: Ընդ որում նա չի ճշտել հնդկական պատվիրակության ՌԴ այցի կոնկրետ ամսաթիվը, նշվում Է հոդվածում: Դեսպանի խոսքով՝ այն փաստը, որ հնդիկ զինվորականները Ռուսաստան են մեկնում այժմ՝ համավարակի ժամանակ, նշանակում Է կողմերի հավատարմությունը ստանձնած պարտավորություններին, ինչպես նաեւ ցույց Է տալիս նրանց անկախությունը արտաքին պատժամիջոցների սպառնալիքներից, գրում Է հրատարակությունը: «Այդ խմբի ուղեւորությունը նշանակում Է, որ Հնդկաստանը չի տրվել երրորդ երկրների ճնշմանը»,-թերթը մեջբերում Է Կուդաշեւի խոսքը: Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Հնդկաստանը ռուսական զենքի հիմնական գնորդներից մեկն Է: Ռուսաստանից Հնդկաստանի զենքի պատվերների պորտֆելի ծավալը կազմում Է 14,5 մլրդ դոլար, հաղորդել են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]