Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավորը դատական համակարգի նկատմամբ վստահելիության բարձրացման կարիք է տեսնում

Պատգամավորը դատական համակարգի նկատմամբ վստահելիության բարձրացման 
կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ ամեն ինչ պետք է անել, որ դատական համակարգը հասարակության համար լինի վստահելի, միևնույն ժամանակ դատական իշխանությունը պետք է ապահովի հեղինակություն:

«Արմենպրես»-ի Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկմանը՝ խոսելով ընդհանուր համակարգի մասին:

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր դատական համակարգը լինի հասարակության համար վստահելի, մյուս կողմից՝ դատական իշխանությունը պետք է ապահովի այնպիսի հեղինակություն, որ դատական իշխանությունը հնարավորություն տա քաղաքացուն ապրել արժանապատիվ նշված երկրում»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանը հավատացարեց, որ կառավարական համակարգը, լինի խորհրդարանական, նախագահական, թե կիսանախագահական, որևէ արժեք չի ունենալու, եթե չենք ունենալու արդարադատության համակարգ, որտեղ քաղաքացին կարողանալու է իր խնդրով գնալ և ստանալ արդարադատության իր պատշաճ մակարդակը: Ըստ նրա՝ դատաիրավական բարեփոխումները ստատիկ չեն, դրանք անընդհատ փոփոխվում են, քանի որ կյանքն է փոփոխվում: «Վստահություն ապահովելը բավականին բարդ է, երկուստեք է: Մենք հասարակությունում չենք ստեղծել դատավորի դրական կերպար, որոշ դատավորներ այնպիսի վարքագիծ են դրսևորել, որը շատ հեռու է արդարդատությունից և դատավորի կերպարից»,- ասաց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am