Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը բացառել Է Տոկիոյում Օլիմպիադայի հետաձգումը կամ չեղարկումը

ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը բացառել Է Տոկիոյում Օլիմպիադայի հետաձգումը կամ չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը բացառել Է Տոկիոյում Օլիմպիական խաղերի կրկնական հետաձգման կամ չեղարկման հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել Է Ճապոնիայի Kyodo գործակալությանը տված հարցազրույցում, որից մեջբերումներ են հրապարակվում հունվարի 21-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին պատճառներ չկան կարծելու, թե հուլիսի 23-ին Օլիմպիական խաղերը չեն մեկնարկի Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում: Հենց այդ պատճառով Էլ ոչ մի պահեստային պլան չկա, եւ հենց այդ պատճառով Էլ լի ենք վճռականությամբ անցկացնելու անվտանգ եւ հաջող Խաղեր»,- մեջբերում Է նրա խոսքը Kyodo գործակալությունը: Թոմաս Բախն ընդգծել Է, որ Խաղերի կազմակերպման համար գերակա խնդիր Է մնում «մասնակիցների անվտանգությունը»: Ճապոնիայի գործակալությունը նաեւ նշում Է, որ հարցազրույցի ընթացքում Բախը չի բացառել Օլիմպիադայի հանդիսականների թվի կրճատման կամ նույնիսկ առանց նրանց Խաղերի անցկացման հնարավորությունը:

«Այդ առումով ոչ մի կարգի տաբու չկա»,- նրա խոսքից մեջբերում Է անում Kyodo-ն: Բախը նաեւ նշել Է, որ ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում նույնպես պետք Է անցնեն ըստ պլանի: Տոկիոյում Օլիմիպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Ըստ որում Խաղերի «Տոկիո - 2020» անվանումը պահպանված Է: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնպես հանդես Է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափի պարզեցման օգտին: Ըստ որում Խաղերի բյուջեն աճել Է մրցումների հետաձգման եւ կորոնվիրուսի դեմ միջոցների հետ կապված լրացուցիչ ծախսերի պատճառով, եւ այժմ կազմում Է 1,64 տրիլիոն իեն (15,9 միլիարդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am