Հասարակական

Եղել է ինքնասպանություն, ինքնասպանության հասցնողներ չկան. ՔԿ փոխնախագահն անդրադարձավ Կուտոյանի գործին

1 րոպեի ընթերցում

Եղել է ինքնասպանություն, ինքնասպանության հասցնողներ չկան. ՔԿ փոխնախագահն անդրադարձավ Կուտոյանի գործին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: Մելիքյանը նշեց, որ Քննչական կոմիտեն չի պնդել, որ Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել է, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով չէր կարող գործ հարուցել:

«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Հարցին, թե նոր հանգամանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը նշեց, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլ նաև փորձաքննության:

Մելիքյանը քրգործի տեւողությունը պայմանավորեց դրա ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով, միաժամանակ ընդգծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն:

Գեորգի Կուտոյանի հետ կապված դեպքը տեղի էր ունեցել 2020 թվականի հունվարի 17-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում