Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չենք անի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու լծակից. Փաշինյան

Չենք անի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու լծակից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն մոտեցումը, որ իրենք չեն զրկի ժողովրդին՝ իշխանություն ձևավորելու լծակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Կա շատ հստակ մի բանաձև՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: Չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու հնարավորությունից և լծակներից ու իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը շարունակեն մերժել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իրենց առաջարկած տրամաբանությունը, ապա իրենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք այդ մոտեցման նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am