Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ավստրիայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

Ավստրիայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արեւելքի Շտիրիա դաշնային երկրամասում. Էպիկենտրոնի շրջանում թեթեւ վնասվել են շենքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ավստրիայի օդերեւութաբանության եւ գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի (ZAMG) երկրաշարժերի ծառայությունը: «2021 թվականի հունվարի 20-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 08:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին) 4,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ Է տեղի ունեցել Ադմոնտա/Շտիրիայից դեպի արեւմուտք 6 կիլոմետր հեռավորության վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ երկրաշարժն ուժգնորեն զգացվել Է Էպիկենտրոնում, ինչպես նաեւ զգացվել Է Ավստրիայի մեծ մասում: Էպիկենտրոնի շրջանում շենքերը թեթեւ վնասվածքներ են ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am