Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից. Մխիթարյանը գոլի հեղինակ

«Ռոմա»-ն դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից. Մխիթարյանը գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»-ն մրցեց «Սպեցիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսի մեկնարկային 15 րոպեներին ընթացքում «Սպեցիա»-ն երկու գնդակ ուղարկեց «Ռոմա»-ի դարպասը: «Գայլերին» հաջողվեց հետ բերել կորցրածը: Նախ 43-րդ րոպեին աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին և 73-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի (2:2) և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Սպեցիա»-ին հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել «Ռոմա»-ի դարպասը և 4:2 հաշվով հաղթել: «Ռոմա»-ն դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am