Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սուպերսոնիքս»-ը հաղթեց «Էրեբունի»-ն. Բասկետբոլի Ա լիգա

«Սուպերսոնիքս»-ը հաղթեց «Էրեբունի»-ն. Բասկետբոլի Ա լիգա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակներում «Էրեբունի»-ն մրցեց «Սուպերսոնիքս»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ունենալով առավելություն բոլոր 4 քառորդներում «Սուպերսոնիքս»-ը հաղթեց 92:104 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Սուպերսոնիքս»-ից Ռիդ Դեվոնսեն էր, ով վաստակեց 32 միավոր: Այս խաղում ամենաշատ օղակից անդրադարձող գնդակին տիրեց Ժոզե Ռոմանը` 7 անգամ, իսկ ամենաարդյունավետ փոխանցումներ կատարած բասկետբոլիստը Անդրեյու Զիմին էր` 10 անգամ:

Այս տուրից հետո «Սուպերսոնիքս»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է 37 միավորով, իսկ  «Էրեբունի»-ն` 6-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am