Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԴ-ն 2020-ին տնտեսել է ավելի քան 106 մլն դրամ՝ ուղղելով այն կառավարության պահուստային ֆոնդ

ՍԴ-ն 2020-ին տնտեսել է ավելի քան 106 մլն դրամ՝ ուղղելով այն կառավարության 
պահուստային ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանում 2020 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64․5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՍԴ ֆեյսբուքյան էջը:

«2020 թվականի առաջին կիսամյակում հունվար - հունիս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 8․4 մլն դրամ։

Երկրորդ կիսամյակում հուլիս - օգոստոս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն դրամ։ Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահը չեն ստացել որեւէ դրամական պարգեւատրում։

Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի աշխատակազմին և աշխատակազմի ղեկավարին, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացված պարգեւատրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 43․2 մլն դրամ, իսկ 2020 թվականի երկրորդ կիսամյակում ՝ 49.2 մլն դրամ, որից մոտ 42.6 մլն դրամը հատկացվել է hուլիս, օգոսոս, սեպտեմբեր ամիսների համար, իսկ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում հատկացվել է 6.5 մլն դրամ, որից 4․4 մլն դրամը տրամադրվել է նոյեմբեր ամսվա համար աշխատակազմի պարգեւատրմանը մեկ ամսվա աշխատավարձի 30%-ի չափով։

331․3 հզ դրամը տրամադրվել է հոկտեմբեր ամսին մեկ աշխատակցի, 337․6 հզ դրամը նոյեմբեր ամսին մեկ աշխատակցի եւ 1․4 մլն դրամը դեկտեմբեր ամսին 7 աշխատակիցների անհատական պարգեւատրման համար՝ մեկ ամսվա աշխատավարձի 50- 100%-ի չափով։

2020 թվականի դեկտեմբերին ՍԴ աշխատակիցներին եւ աշխատակազմի ղեկավարին հատկացվել է նաեւ աշխատավարձերի տարեկան տնտեսումից ստացված պարգեւավճար (այսպես կոչված 13-րդ աշխատավարձ) ընդհանուր 23․5 մլն դրամի չափով։ Սահմանադրական դատարանի դատավորներին եւ դատարանի նախագահին աշխատավարձերի տարեկան տնտեսումից պարգեւավճար չի հատկացվել։

Սահմանադրական դատարանում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64․5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի ու պարգեւավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Սահմանադրական դատարանի տարեկան խնայողությունն ամբողջությամբ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։

2020 թվականի բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացվել էր 721․2 մլն դրամ, որից 491․4 մլն դրամը նախատեսվել էր աշխատավարձերի, իսկ 140․4 մլն դրամը՝ պարգեւատրումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am