Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղացող ձյան հետևանքով՝ տեղ-տեղ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում: Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկված են ձնամաքրման աշխատանքների գործում:  Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են՝ ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Անխափան երթևեկելու համար վարորդներին հորդորում ենք օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր»,- հայտնել են Արցախի  արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am