Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դահուկասպորտի ֆեդերացիան Հայաստանի առաջնության արդյունքները բավարար է համարում

Դահուկասպորտի ֆեդերացիան Հայաստանի առաջնության արդյունքները բավարար է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում մասնակիցների և արդյունքների տեսանկյունից անակնկալներ չեն գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կականց ազատ դասական ոճերում Հայաստանի չեմպիոն դարձել է Կատյա Գալստյանը: Նրան հաջորդում են Անգելինա Մուրադյանը և Նելլի Խաչատրյանը:

Տղամարդկանց պայքարում երկրի բացարձակ չեմպիոնն, ինչպես նախորդ տարի, Միքայել Միքայելյանն է, ով լավագույն էր թե ազատ և թե դասական ոճերում: Արծաթե մեդալակիր է դարձել Թադևոս Պողոսյանը, իսկ բրոնզե մեդալակիր` Սպարտակ Ոսկանյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամփոփելով առաջնությունը շեշտեց, որ որպես այդպիսին մրցաշրջանը նոր է մեկնարկում և առջևում դեռ կա երկրորդ փուլը:

«Ընդհանուր առմամբ արդյունքների մասին խոսելիս կարող եմ բավարար գնահատել: Եթե երկրորդ փուլում լինի էական տարբերություններ կարելի է վերլուշել հասկանալ»,-ասաց Սարգսյանը:

Երկրորդ փուլը նախատեսված է փետրվարի 12-14-ը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am