Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքի բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը կարգավորվել է

Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքի բնակիչներին աջակցություն տրամադրելու 
հարցը կարգավորվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքի բնակիչներին գումարային աջակցություն տրամադրելու հարցը կարգավորվել է, 250 հազար դրամի չափով աջակցության ծրագիրը կվերաբերի նաև նրանց:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը: Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շրջանակում իրականացվում է 300 հազար դրամի չափով և 250 հազար դրամի չափով սոցիալական աջակցման ծրագիր:  

«Համապատասխան ցուցակների կազմումը կատարվում է Արցախի տարածքային կառավարման նախարարության կողմից՝  հիմք ընդունելով տվյալ շրջանների վարչակազմի, գյուղապետերի տված տեղեկանքներն ու ցուցակները: Խոսքը վերաբերում է հաշվառված լինելուն և փաստացի բնակվելուն: Այն ընտանիքներին, որոնց տները թշնամու տիրապետության տակ են մնացել, նախատեսված է 300 հազար դրամ, Արցախում իրենց տունը կորցրածներին՝  250 հազար դրամ: Հիմա Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների դեպքում սահմանվել է 250 հազար դրամի չափով աջակցություն, քանի որ այդ համայնքները թշնամու տիրապետության տակ չեն»,- ասաց նա:

Միքայել Վիրաբյանն ընդգծեց, որ պետությունն աջակցության ծրագրերում ոչ մի տարբերություն չի դրվում, թե քաղաքացիները Արցախի որ բնակավայրերն են ներկայացնում: Նրանք կարող են դիմել սոցիալական ծրագրերից  օգտվելու համար:

«Ոչ մի տարբերություն չկա Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի կամ Շահումյանի շրջանի բնակիչների միջև: Օպերատիվ շտաբի համակարգման աշխատանքներում Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները մեզ համար ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ: Բոլորը նույն կերպ են օգտվում սոցիալական ծրագրերից»,-հավելեց նա:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղահանված բնակիչներից բողոք-դիմումներ էր ստանում, ըստ որոնց, որոշ բնակավայրերի, օրինակ՝ Բերձորի բնակիչները չեն ստանում գումարային աջակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am