Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն չունի. Մակունց

Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն 
չունի. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունը առարկություն չի ներկայացրել ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի վերաբերյալ, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր» սահմանելու մասին հայտարարության նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկմանը:

«Ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի հետ կապված, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք որևէ առարկություն չենք ներկայացրել, և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ, այդ առումով քայլերի հերթականություն մշակել»,-ասաց Մակունցը:

Ըստ նրա՝«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է այդ ամենը դնել մի կողմ, քննարկել միայն իրենց կողմից ներկայացված նախագիծը՝ իրենց օրակարգով: «Այդպես չի լինում: Հետևաբար, ձեր առաջարկը, որքան էլ դուք պնդեք, որ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, իմ շարադրածով կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը»,-ասաց Մակունցն ու հավելեց, որ «Իմ քայլը» դեմ է քվեարկելու նախագծին:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ իրենք դատապարտել են պատգամավորների նկատմամբ բռնությունները: «Մենք ասել ենք, որ սխալ է Սահմանադրությունից դուրս որևէ գործողություն անել, հիմա Սահմանադրության ներսում եղած գործողությունները դուք մերժում եք: Ի՞նչ եք դուք ուզում, ուզում եք սահմանադրական հունից հանե՞ք պրոցեսները, ձեր այս քվեարկությամբ դուք հանում եք այդ հունից»,-ասաց Մարուքյանը:

Հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 37 կողմ, 76 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, և չընդգրկվեց նիստերի օրակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am