Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք.ա. 27 թ. հունվարի 16-ին Գայոս Օկտավիանոսը հռոմեական սենատի կողմից ստացավ «Օգոստոս» կոչումը՝ դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:

-1894 թ. հունվարի 16-ին ծնվել է Մատթեոս Զարիֆյանը՝ արևմտահայ բանաստեղծ։

-1989 թ. հունվարի 16-ին Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվեց բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

-1910 թ. հունվարի 16-ին ծնվել է Արշավիր Դարբնին՝ հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ: Հայրը դարբին էր, որից էլ մակաբերել է Դարբնի գրական անունը։

-2002 թ. հունվարի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշեց պատժամիջոցներ կիրառել «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» նկատմամբ:

-2013 թ. հունվարի 16-ին սպանվեց Ասլան Ուսոյանը՝ ազգությամբ եզդի, ռուսաստանյան քրեական հեղինակություն՝ հայտնի «Դեդ Հասան» մականունով (ծնվ.՝ 1937 թ.)։

-1547 թ. հունվարի 16-ին թագադրվեց ամենայն Ռոսիո առաջին ցար Իվան IV Ահեղը:

-1794 թ. հունվարի 16-ին մահացել է Էդվարդ Գիբբոնը՝ անգլիացի պատմաբան (ծնվ.՝ 1737 թ.):

-1581 թ. հունվարի 16-ին Անգլիայի խորհրդարանի կողմից կաթոլիկությունը հայտարարվում է օրենքից դուրս:

-1605 թ. հունվարի 16-ին Մադրիդում լույս է տեսնում Միգել Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը:

-1920 թ. հունվարի 16-ին Փարիզում կայացավ Ազգերի լիգայի առաջին նիստը:

           

Հիշարժան փաստեր

-Տիբեթում մարդիկ թեյն ըմպում են աղով:

-ԱՄՆ-ում 2011 թ. ամուսնալուծությունների թվարկված պատճառների մեկ երրորդում օգտագործվել է «Facebook» բառը։

- Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը Շանհայն է: Ըստ վերջին տարիների տվյալների` այստեղ ապրում է 23 431 000 մարդ:

-Մարդը միջին հաշվով իր կյանքի 6 ամիսը ծախսում է սպասելով, որ երթևեկության կարմիր լույսը դառնա կանաչ:

-Եթե Coca-Cola-ին արհեստական գույն չտան, ապա այն կանաչ կլինի:

- Կանայք երկու անգամ ավելի շատ ցավընկալիչներ ունեն, քան տղամարդիկ, սակայն նրանց՝ ցավին դիմանալու ունակությունն ավելի զարգացած է:

- Կապուտաչյա մարդկանց վրա ալկոհոլն ավելի ուշ է ազդում, քան աչքի այլ գույն ունեցող մարդկանց վրա:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am