Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տասնյակում հայտնված խոշոր հարկ վճարողները 2020-ին վճարել են ավելի շատ, քան 2019-ին

Տասնյակում հայտնված խոշոր հարկ վճարողները 2020-ին վճարել են ավելի շատ, քան 
2019-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը 2020-ին գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, այդ տասնյակում հայտնված ընկերությունները 2020-ին ավելի շատ հարկեր են վճարել, քան 2019-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2020 թվականի առաջին 10 խոշոր հարկ վճարողների ամփոփված ցուցակը:

«Այն կրկին գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդ հորիզոնականում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը: Չորրորդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Արմենիա» ընկերությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

Ընդ որում առաջին 4-ը նույնն են, ինչ եղել են 2019-ին՝ նույն հերթականությամբ:

«Առաջին տասնյակում հայտնված խոշոր հարկ վճարողները 2020-ին ավելի շատ հարկեր են վճարել, քան 2019-ին: Այդ դրական տարբերությունը մի փոքր է, բայց հաշվի առնելով 2020 թվականի ընթացքը՝ մենք դա բավականին լավ ենք գնահատում»,-ասաց ՊԵԿ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am