Տնտեսություն

ՊԵԿ-ը ողջ ներուժը կներդնի 2021-ին հարկային եկամուտների պլանավորված ցուցանիշը գերակատարելու համար

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը ողջ ներուժը կներդնի 2021-ին հարկային եկամուտների պլանավորված ցուցանիշը գերակատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը 2021-ի բյուջեի մասին օրենքով պլանավորված հարկային եկամուտների ցուցանիշը համարում է բավականին պատասխանատու նշաձող, վստահեցնում, որ ՊԵԿ-ն ամբողջ ներուժի կներդնի՝ ապահովելու, անգամ գերակատարելու այն: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված են 1 տրլն 440 մլրդ դրամ:

«Այն բավականին պատասխանատու նշաձող է մեզ համար՝ հաշվի առնելով ընթացիկ տարին և ընթացիկ իրողությունները: Չնայած տարին նոր է սկսվել, և ամեն բան կախված է տնտեսական զարգացումներից, բնականաբար մենք պլանավորել ենք ապահովել այդ եկամուտները, և մեր ամբողջ ներուժը ներդնել այն գերակատարելու ուղղությամբ»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում