Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ղազախստանի Մաժիլիսը հավանություն Է տվել վարչապետի պաշտոնում Մամինի թեկնածությանը

Ղազախստանի Մաժիլիսը հավանություն Է տվել վարչապետի պաշտոնում Մամինի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հունվարի 15-ին հավանություն Է տվել հանրապետության վարչապետի պաշտոնում Ասկար Մամինի թեկնածությանը: Այդ մասին հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալության թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ասկար Մամինի թեկնածության օգտին քվեարկել Է 78 պատգամավոր, ձեռնպահ Է մնացել 21-ը»,-քվեարկության արդյունքները հայտարարել Է Մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը:

Ըստ նոր սահմանադրական ուղղումների, որոնք ընդունվել են 2017 թվականին, Ղազախստանի կառավարությունը լիազորությունները վայր Է դնում խորհրդարանի նորընտիր մաժիլիսի հանդեպ:

Նոր վարչապետի թեկնածությունը մաժիլիսի քննարկմանը կներկայացնի պետության ղեկավարը՝ մաժիլիսում ներկայացված կուսակցությունների խմբակցությունների հետ կոնսուլտացիաներից հետո:

2019 թվականի փետրվարից նախարարների կաբինետի ղեկավարը Ասկար Մամինն Է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am