Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կապի ստորաբաժանումների մասնագիտական վարժանքներ
21:45, 13 Հունվար 2021
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապի ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու, բացազատված կապի համակարգի կայունությունն ապահովելու, ազդանշանների հաղորդման և ստացման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունվարի 12-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական վարժանքներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում