Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանում և Իրաքում ընթանում են գեներալ Սուլեյմանիի մահվան տարելիցի միջոցառումներ

Իրանում և Իրաքում ընթանում են գեներալ Սուլեյմանիի մահվան տարելիցի 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Իրաքի հազարավոր բնակիչներ մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված ցույցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թեհրանում ակցիայի մասնակիցները կրում են գեներալի պաստառներն ու դիմանկարները: Նրա հետ միասին ցուցարարները հիշատակում են Իրաքի շիա աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսին, որը սպանվել էր նույն օրը: Քաղաքային իշխանությունները տեղադրել են մի շարք ինստալյացիաներ, որոնք պատկերում են մարդատար ավտոմեքենան, որում հրթիռ է հայտնվում։  Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել Press TV հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդում Է Associated Press գործակալությունը, Բաղդադում երթը կազմակերպվել է մայրուղում, որտեղ Սոլեյմանին մեկ տարի առաջ հրթիռային հարվածով սպանել էին ամերիկացի զինվորականները հատուկ գործողության ընթացքում: Ճանապարհի եզրերին փակցվել են հանգուցյալի նկարներով պաստառներ, ինչպես նաև կանգնեցվել են երթի մասնակիցներին ուտելիք և ընպելիքներ առաջարկող վրաններ: Անմիջապես սպանության վայրում մոմեր են վառվել։

Սոլեյմանին եղել է ԻՀՊԿ-ի հատուկ ստորաբաժանման հրամանատարը։ Ի պատասխան  Սոլեյմանիի սպանության՝ Իրանը գնդակոծել Իրաքում տեղակայված ավիաբազան և ռազմական օբյեկտը, որտեղ գտնվել են ամերիկացի զինծառայողներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am