Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1928 թ. դեկտեմբերի 23-ին ծնվել է Հովհաննես Չեքիջյանը՝ խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) եւ Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ եւ ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս:

-2010 թ. դեկտեմբերի 23-ին մահացել է Ստեփան Ալաջաջյանը՝ հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)։

-1994 դեկտեմբերի 23-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց անկախ Արցախի առաջին նախագահ։

-1871 թ. դեկտեմբերի 23-ին Կահիրեում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:

-1888 թ. դեկտեմբերի 23-ին հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրեց իր ականջը եւ նվիրեց մի անառակ կնոջ:

 

Հիշարժան փաստեր 

-Բանջարեղենի մեծ մասը եւ գրեթե բոլոր մրգերը պարունակում են սպիրտի ոչ մեծ քանակություն:

-ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղն այն երկրների շարքում, որտեղ գրանցված է ամենաբարձր տարիքը (21 տարեկան), որին հասնելու դեպքում է միայն թույլատրվում ոգելից օգտագործել: Որոշ երկրներում թույլատրվում է խմել 16 տարեկանից:

-Ալկոհոլ գոյություն ունի ոչ միայն Երկրի վրա, այլեւ տիեզերքում:

-Հետազոտողները ենթադրում են, որ յուրաքանչյուր 1 րոպեում մոլորակի բնակչության 0,7 տոկոսը հարբած վիճակում է, այսինքն` այս պահին 50 մլն մարդ հարբած է:

-Աշխարհի ամենաթանկարժեք օղու շիշն արժե 3.75 մլն դոլար: «Միլիոնատեր օղին» սկզբից ֆիլտրում են սառույցի, ապա սկանդինավյան կեչու փայտից ստացված ածխի, իսկ վերջում` մանրացված ադամանդի եւ թանկարժեք այլ քարերի փոշու միջով: Այս խմիչքը վաճառում են ադամանդներով ծածկված բյուրեղապակե շշի մեջ` պլատինի եւ ռոդիումի հավելմամբ:

-Մարզված մարդկանց դիմադրողականությունն ալկոհոլի նկատմամբ ավելի մեծ է, քան գերերի: Ջրով հարուստ մկանային հյուսվածքներն ալկոհոլն ավելի արդյունավետ են կլանում` չթողնելով, որ այն հասնի ուղեղին:

-Աշխարհի «ամենագարեջրային» երկիրը համարվում է Չեխիան, որտեղ գարեջրի տարեկան քանակը 1 մարդու հաշվով կազմում է 151 լիտր: Այսպիսով՝ Չեխիան հեշտությամբ առաջ է ընկել իրենց գարեջրով հայտնի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իռլանդիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը:

Մ. Ա.

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]