Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևան-Գյումրի ճանապարհը փակած շիրակցիները պահանջում են գերությունից վերադարձնել իրենց հարազատներին

Երևան-Գյումրի ճանապարհը փակած շիրակցիները պահանջում են գերությունից 
վերադարձնել իրենց հարազատներին

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և անհայտ վիճակում հայտնված զինծառայողների հարազատները փակել  են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, զինծառայողների հարազատները պահանջում են րոպե առաջ վերադարձնել իրենց երեխաներին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց ակցիան քաղաքական չէ, նրանք պահանջում են միայն իրենց հարազատների մասին ստույգ տեղեկություն: Շատերը տեղյակ չեն իրենց  հարազատների կարգավիճակից՝  շրջափակման մեջ են, թե՞ գերության:  «Ես պահանջում եմ, որպեսզի իմ երեխային և այստեղ հավաքվածների երեխաների վերադարձնեն, լուր չունենք նրանցից: Մեր բողոքը հենց դրանում է կայանում, ճանապարհը մեր գերի ընկած տղաների համար ենք փակել»,- նշեց հավաքվածներից մեկը:

Դեկտեմբերի 18-ին ժամը 16:00-ին հարազատների հետ հանդիպում կունենա ՄԻՊ Արման Թաթոյանը:

Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am