Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԲ-ն կանխատեսում է չաշխատող վարկերի աճ

ԿԲ-ն կանխատեսում է չաշխատող վարկերի աճ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ համավարակի և պատերազմի արդյունքում Հայաստանում չաշխատող վարկերը կարող են ավելանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե բանկային համակարգից տեղեկություններ են գալիս, որ վարկերի չվերադարձելիության խնդիր է առաջացել:

«Այո, մենք այդ խնդիրն արձանագրել ենք: Տնտեսությունն այս տարի սկսեց կորոնավիրուսի համավարակով, հետո՝ պատերազմ, պատերազմից հետո որոշակի անորոշության փուլում ենք ՝մարդկանց սպասումների հետ կապված: Ամեն դեպքում որոշակի վերադարձելիության հետ կապված կարող են խնդիրներ լինել»,-ասաց Գալստյանն ու վստահեցրեց, որ ԿԲ-ն այդ հարցն անընդհատ պահում է իր ուշադրության կենտրոնում:

Բանկերի հետ, ըստ էության, ԿԲ-ն ամենօրյա աշխատանքային ռեժիմում է: «Չաշխատող վարկերի մասով հրապարակված վերջին թիվը եղել է 6.7 տոկոս: Մեր ակնկալիքն այն է, որ այդ թիվը կարող է աճել ընդհուպ մինչև 10 տոկոս: Դա գնահատական է, որը ծնվել է որոշակի հետազոտության արդյունքում»,-ասաց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ այդ մտավախությունը կա, սակայն ԿԲ-ն դրան հետևում է: Այս պահի դրությամբ ֆինանսական կայունության տեսանկյունից, սակայն ԿԲ-ն էական ռիսկեր չի տեսնում: Գալստյանը կարծում է, որ կապիտալն այս պահի դրությամբ բավարար է՝ կլանելու հնարավոր պոտենցիալ ռիսկերը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]