Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ըստ Փայլանի՝ Թուրքիան S-400 համակարգերը պետք է վերադարձնի Ռուսաստանին

Ըստ Փայլանի՝  Թուրքիան  S-400 համակարգերը պետք է վերադարձնի Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Փայլանի կարծիքով՝ փորձարկման փուլում գտնվող և մոտ ժամանակներում գործարկվելիք S-400 համակարգերը պետք է վերադարձվեն  Ռուսաստանին։

«Այս S-400-ները դեռ շատ դժվարություններ են պատճառելու ձեզ։ Եթե տոստեր գնեիք, այն նույնիսկ 1․5 տարի չէիք պահի պահեստում։ Թուրքիայի կողմից 2․5 միլիարդ դոլարով գնված S-400 համակարգերը փտում են պահեստում։ Եկեք դրանք վերադարձնենք Ռուսաստանին»,- ասել է Փայլանը։

Էմմա Արդարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am