Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը հերքում է մարզի որոշ դիրքեր զիջելու մասին լուրերը

Գեղարքունիքի մարզպետը հերքում է մարզի որոշ դիրքեր զիջելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքում է մարզի արևելյան, մասնավորապես, Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ որոշ հատվածներ, դիրքեր հակառակորդին զիջելու մասին տարածվող տեղեկությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարզպետը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը»,-նշել է Սանոսյանը: Նա հավելել է, որ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am