Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրամիության գագաթնաժողովում համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը. «Ֆրանսպրես»

Եվրամիության գագաթնաժողովում համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը. «Ֆրանսպրես»

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել Է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների: Ներկայում գործում են ԵՄ-ի անհատական պատժամիջոցները Արեւելյան Միջերկրածովում Կիպրոսի տարածքային ջրերում անօրինական հորատման համար: Նոյեմբերին ԵՄ-ն այդ պատժամիջոցների գործողությունը երկարացրել Է մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը:

Անօրինական հորատման համար պատժամիջոցների ցուցակի մեջ այժմ մտնում են Թուրքիայի երկու քաղաքացիներ: Աղբյուրները հաղորդել են, որ ԵՄ-ի ղեկավարները պայմանավորվել են անհատական պատժամիջոցների ընդլայնման շուրջ:

«Համաձայնեցրել են անհատական պատժամիջոցները. եթե Թուրքիան շարունակի իր անօրինական ու ագրեսիվ գործողությունները, կարող են ընդունվել լրացուցիչ միջոցառումներ»,-ասել են նրանք: Եվրախորհրդի ղեկավար Շայլ Միշելը Եվրամիության գագաթնաժողովի նախօրյակին դրական դինամիկա Է արձանագրել Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի գործողությունների մեջ: Նա ընդգծել Է, որ ԵՄ-ն ցանկանում Է ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց պատրաստ Է օգտագործել իր տնօրինության տակ եղած լծակները, եթե դրական փոփոխություններ չտեսնի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am