Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներ իրականացնել

ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների 
որոնողական աշխատանքներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանի հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է գնալ Կապան, և եթե թույլատրեն, ինքը ևս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին:

«Հիմա բանակցություններ են վարվում, որպեսզի յուրաքանչյուր հատվածում իրականացվեն այդ որոնողական աշխատանքները»,- ասաց Աբգարյանը:

Հարցին, թե ինչու այսքան երկար չէր իրականացվում որոնողական աշխատանքն այդ հատվածում, Աբգարյանը պատասխանեց, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության չէին կարող որևէ բան անել:

Անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը հավաքվածների խմբի հետ անցկացրել է փակ հանդիպում Էջմիածնի զորամասում:  

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]