Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ը 2020 թվականին ռեկորդային գումարի ռազմական արտադրանք է մատակարարել Ուկրաինային

ԱՄՆ-ը 2020 թվականին ռեկորդային գումարի ռազմական արտադրանք է մատակարարել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները արտասահմանյան ռազմական մատակարարումների ծրագերի շրջանակում 2020 ֆինանսական տարում Ուկրաինիային Է վաճառել 510 միլիոն դոլար գումարի արտադրանք, ինչը դարձել Է ամենախոշոր ցուցանիշն ամբողջ ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում այն տվյալները, որոնք բովանդակում Է ԱՄՆ-ի Պաշտպանական համագործացության եւ անվտանգության գործակալության զեկույցը, որը հրապարակվել Է դեկտեմբերի 7-ին:

Գործակալության տեղեկավտության համաձայն՝ Ուկրաինայի համար ցուցանիշը 2020 թվականին կազմել Է 510,5 միլիոն դոլար 2019 թվականի 272,4 միլիոն դոլարի, 2018 թվականի 250,7 միլիոն դոլարի, 2017 թվականի 207,7 միլիոն դոլարի եւ 2016 թվականի 226,5 միլիոն դոլարի համեմատությամբ: Նախորդ բոլոր տարիներին, ինչպես նշված Է զեկույցում, Կիեւին սպառազինությունների մատակարարումների ընդհանուր արժեքը կազմել Է 179,2 միլիոն դոլար: Փաստաղթղթում տվյալներ բերված են բոլոր երկրների համար՝ սկսած 1950 թվականից:

Պաշտպանական համագործակցության եւ անվտագության գործակալությունը մտնում Է Պենտագոնի կառուցվածքի մեջ եւ պատասխանատու Է արտասահմանին միջկառավարական պարտավորագրերով ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարումների, ԱՄՆ-ի զինված ուժերի եւ այլ պետությունների միջեւ կապերի զարգացման, պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am