Հասարակական

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բաձր է մնում 7 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բաձր է մնում 7 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես §Արմենպրես¦-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ §Հայհիդրոմետ¦ ծառայությունից, այն 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 195 միլիոն 701 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնված ջրի ծավալը կազմել է 162 միլիոն 388 հազար խորանարդ մետր։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում