Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.35-ին սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Անահիտ Թումանյանին , որը տեղում մահացել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ