Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքիան հայտարարում է COVID-19 դեպքերի ռեկորդային քանակի մասին

Թուրքիան հայտարարում է COVID-19 դեպքերի ռեկորդային քանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում դեկտեմբերի 4-ին կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 32,736, որը  երկրում համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է համարվում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը։

Ինչպես ավելի վաղ ասել էր առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, Թուրքիայի մի քանի շրջաններում, ներառյալ Ստամբուլում, կորոնավիրուսային համաճարակի տարածման արդեն երրորդ ալիքն է հասունացել: Վերջին շաբաթվա ընթացքում երկիրը բազմիցս արձանագրել է օրական կորոնավիրուսի նոր դեպքերի և դրանից մահացության ռեկորդային ցուցանիշներ:

«Այսօր հայտնաբերվել է COVID-19- ի 32,736 նոր դեպք: Գրանցվել է 193 մահ, իսկ համաճարակի սկզբից ի վեր մահերի թիվը հասել է 14,509 ի: 5703 հիվանդ ծանր վիճակում է», - ասված է Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Թուրքիայում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է COVID-19 վարակման 527,070 դեպք, մահացել է 14,502 մարդ, ծանր վիճակում է գտնվում 5,703-ը։Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 19 միլիոն թեստ։ Թուրքիայում վերջին օրերին անընդհատ աճում են կորոնավիրուսային համաճարակի արձանագրված դեպքերի թվերը։Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ իրական թվերը շատ ավելի սարսափելի են, և դրանք միտումնավոր կերպով թաքցվում են իշխանությունների կողմից։ Թուրքիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսային վարակով պայմանավորված գործում են մի շարք սահմանափակումներ։

Սեդրակ Սարգսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am