Սպորտ

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բռնցքամարտիկի պրոմոթերական կազմակերպությունը: Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին:

Երիցյանը շարունակում է անպարտելիության շարքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում