Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պարգևատրվեցին շիրակցի փրկարարները

Պարգևատրվեցին շիրակցի փրկարարները

ԳՅՈՒՄՐԻ, 3  ԴԵԿՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍՇիրակի մարզային փրկարարական վարչությունում դեկտեմբերի 3-ին ՀՀ  ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը մեդալներ  հանձնեց մարտական գործողություններին մասնակցած շիրակցի փրկարարներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շնորհակալություն հայտնելով հրշեջ-փրկարարներին՝ գնդապետ Հովհաննես Եմիշյանը  կարևորեց ստորաբաժանման գործողությունները:

«Շիրակի մարզի հրշեջ փրկարարաները մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը՝ շատ բարդ տեղամասում:  Դա  եղել է այն տեղամասը, երբ մեր գնալու ժամանակ  արդեն ուժեր չկային: Կարողացանք  կայունացել վիճակը ու կանխել թշնամու հոսքը  Կարմիր Շուկայից դեպի Շուշի: Ստորաբաժանումն իր առջև դրված խնդիրը բարձր  է կատարել,  ունենք արդյունք՝ այն տարածքը, որտեղ մենք  էինք, այսօր մնացել է Արցախի Հանրապետության կազմում»,-նշեց գնդապետ Հովհաննես Եմիշյանն՝  ընդգծելով, որ պաշտպանությունը եղել է կամավորական, ոչ պարտադրական: «Մարդկանց մեջ ոչ միայն հայրենիքին ծառայելու, այլ նաև իրենց ներքին պատասխանատվությունն էր շատ բարձր: Մեր խրամատներն ու շտաբը  միշտ  եղել են թշնամու հրետակոծության տակ, բայց ճիշտ գործողությունների արդյունքում զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, ստորաբաժանումն իր առջև դրված խնդիրն ամբողջապես կատարել է»,-նշեց Եմիշյանը:

Համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանի՝ մարտական գործողություններին մասնակցելու և քաջություն ցուցաբերելու համար «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անձնվեր  փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալներով պարգևատրվեցի Շիրակի մարզի փրկարարական ծառայություն տարբեր ջոկատների 12 հրշեջ-փրկարարներ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am