Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանի ԱԳ նախարարը Չինաստանը ռազմական մարտահրավեր չի համարում ՆԱՏՕ-ի համար

Լեհաստանի ԱԳ նախարարը Չինաստանը ռազմական մարտահրավեր չի համարում ՆԱՏՕ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն իրենից մեծ, բայց ոչ թե ռազմական մարտահրավեր Է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն՝ հանդես գալով Լեհաստանի ռադիոյի եթերում:

Վերջերս Ռաուն մասնակցել Է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կորոնավիրուսը համարում Է Չինաստանի կենսաբանական զենքը, նախարարը պատասխանել Է, որ «այդպիսի ձեւակերպումները հաճախ չԷ, որ հնչել են»: «Այնուամենայնիվ, բանավեճերի ժամանակ ընդգծվել Է, որ Չինաստանը, ելնելով իր աճող հզորությունից եւ մի շարք ոչ պայմանական քայլերից, այդ թվում՝ լրատվական ոլորտում, ներկայացնում Է մեծ, թեեւ ոչ ռազմական մարտահրավեր միության համար»,-ասել Է Ռաուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են Չինաստանի վերաբերյալ համապարփակ զեկույցը, որտեղ գնահատել են այդ երկրի աճող ակտիվությունը եւ սպառնալիքները դաշինքի համար: Ինչպես հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, «Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չԷ»: Նա հանդես Է եղել Չինաստանի հետ համագործակցության օգտին սպառազինությունների նկատմամբ վերահսկողության, կլիմայի փոփոխության բնագավառում, առեւտրի բնագավառում, հավելելով, որ «կան նաեւ մարտահրավերներ. Չինաստանն ունի աշխարհում մեծությամբ երկրորդ պաշտպանական բյուջեն»:

Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ Պեկինը պատրաստ Է երկխոսություն վարել եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ հավասարության եւ փոխադարձ հարգման հիման վրա: Այնտեղ հավելել են, որ «Չինաստանը երբեք չի դիմել ստիպողական դիվանագիտության կամ ահաբեկման դիվանագիտության, ավելի շուտ, Չինաստանը դրանց զոհն Է»: Ինչպես հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ում, Չինաստանը «մնում Է մի երկիրը, որն ավանդ Է ներդնում գլոբալ խաղաղության եւ աշխարհակարգի պահպանման գործում», պահպանում Է հավատարմությունը համաշխարհային զարգացման ուղուն եւ կշարունակի ավանդ ներդնել գլոբալ խաղաղության բնագավառում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am