Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու՝ 7 կիլոգրամ թմրանյութերով

Վրաստանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու՝ 7 կիլոգրամ թմրանյութերով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել են 7 կիլոգրամ հերոին՝ շուրջ 2 միլիոն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դետեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Առանձնապես խոշխոր չափով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով ձերբակալված Է ՌԴ-ի քաղաքացի Ա.Ա.-ն՝ ծնված 1979 թվականին: (…) Ձեռնածանորցը խուզարկելիս ոստիկանությունն առգրավել Է 7 կիլգրամ հերոին: Առգրավված թմրամիջոցի արժեքը սեւ շուկայում կազմում Է շուրջ 2 միլիոն լարի»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ռուսաստանցուն ձերբակալել են Լագոդեխ - Բակուրցիխե - Թբիլիսի ավտոմայրուղում՝ Արեւելյան Վրաստանում: Նա գնում Էր ավտոմոբիլով եւ ոստիկանության կողմից կանգնեցվել Է ստուգման համար: ՌԴ-ի քաղաքացուն սպառնում Է ութից մինչեւ 20 տարի ժամեկտով բանտարկություն կամ անժամկետ ազատազրկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am