Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պետք է այս խաղում վաստակեինք այդ երեք միավորը. Սոլոմոնով

Պետք է այս խաղում վաստակեինք այդ երեք միավորը. Սոլոմոնով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովն անդրադարձել է «Փյունիկ»-ի դեմ 14-րդ տուրի խաղին: 

«Սովորաբար մենք ավելի շատ հնարավորություններ ենք ունենում: Իրոք անիմաստ գնդակ բաց թողեցինք: Մենք պետք է այս խաղում վաստակեինք այդ երեք միավորը: Խաղային որոշ դիրքեր դեևս ուժեղացման կարիք ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Սոլոմոնովը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ» - «Լոռի» խաղով: Առաջին կեսում թիմերը չկարողացան միմյանց դարպասը գրավել: Սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Լոռի»-ից խաղի հաշիվը բացեց Ալմոգ Օհայոն, որին «Փյունիկ»-ից պատասխանեց Սթիվեն Ալֆրեդը: «Փյունիկ»-«Լոռի»` 1:1:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am