Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հանրահավաքից հետո բերման է ենթարկվել 20 անձ

Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հանրահավաքից հետո բերման է 
ենթարկվել 20 անձ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի ավարտից հետո 20 անձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից հայտնեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար:

Կուսակցությունները հանրահավաք էին հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջել էր դադարեցնել Մատենադարանի մոտ մեկնարկած  հանրահավաքը՝ հիշեցնելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվել էր Ազատության հրապարակում: ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին կրկին հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ