Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հադրութցիները նամակներ փոխանցեցին նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատաներին

Հադրութցիները նամակներ փոխանցեցին նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի 
դեսպանատաներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութ քաղաքի բնակիչները նամակներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատաներին՝  հատկապես Հադրութի հարցում աջակցության ակնկալիքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքված հադրութցիներից մի քանի կանանց ընդունեցին ԱՄՆ դեսպանատան տարածքում:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հադրութցի Մերի Դավթյանն ասաց, որ իրենց պահանջները ներկայացրել են դեսպանատան աշխատակցին և հանձնել նամակը:

«Աշխատակիցը պատրաստակամորեն լսեց, և ասաց, որ դեսպանն էլ շահագրգիռ է հանգուցալուծմամբ, ասաց, որ հրավիրվելու է կլոր սեղան-քննարկում, որին կարող ենք նաև մենք մասնակցել»,-ասաց նա;

Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիների նամակը վերցրեց դեսպանատան աշխատակիցը՝ դարպասների մոտ: Հավաքվածները հնարավորություն չունեցան իրենց պահանջը ներկայացնել դեսպանատան ներկայացուցչի:

Համանախագահող երեք երկրների՝ ՀՀ-ում դեսպանություններին հանձնված նամակները նույնաբովանդակ էին: Ինչպես նշել էր հադրութցի Մերի Դավթյանը՝ Հադրութը պետք է դեօկուպացնել ադրբեջանական ահաբեկչական երկրից, Հադրութը պատմականորեն եղել է և պիտի լինի հայկական: Դեսպանատների մոտ հավաքվածներն այս հարցում ակնկալում են համանախագահող երկրների աջակցությունը, նրանք ակնկալում են, որ ստորագրված փաստաթղթում վերախմբագրում կարվի:

Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիներին ընդունել էր անձամբ դեսպան Ժոնաթան Լաքոտը, դեսպանատան բակում լսել նրանց, նշել, որ դեսպանատան դռները միշտ բաց են նրանց առաջ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]