Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի զբոսաշրջային կարևոր ծովածոցերից մեկում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի զբոսաշրջային կարևոր ծովածոցերից մեկում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում՝ Մարմարա և Էգեյան ծովերի ավազաններում մեկ ժամվա տարբերությամբ երկրաշարժներ են գրանցվել։ Կանդիլիի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնը հայտնում է, որ Մարմարա ծովում նոյեմբերի 11-ին՝ ժամը 08.53-ին զգացվել է երկրաշարժ ծովի մակերևույթից  6.4 կմ խորությամբ։ 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Յալովա քաղաքը։ Երկրաշարժը զգացվել է Ստամբուլի, Գյոլջյուկի, Սաքարյայի, Թեքիրդաղի շրջաններում։

Մեկ այլ երկրաշարժ էլ զգացվել է Կուշադասի ծոցում, որը համարվում է Թուրքիայի տուրիզմի ամենակարևոր կենտրոններից մեկը։ «Արմենպրես»-ը, վկայակոչելով Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հայտարարությունները, հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նոյեմբերի 11-ին ժամը 09.49-ի սահմաններում, ուժգնությունը եղել է 4.8 մագնիտուդ, ծովի մակերևույթից խորությունը՝ 7կմ։

Ինչպես հատնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում նկատվում է երկրաշարժների ուժգնության աճ։

Մերի Վարդումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am