Ադրբեջանական հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանական հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034381.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»,-նշում է Հովհաննիսյանը։