1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուս գիտնականները հայկական թեմաներով իրենց գրքերի վաճառքի գումարը կնվիրեն Արցախին

Ռուս գիտնականները հայկական թեմաներով իրենց գրքերի վաճառքի գումարը կնվիրեն 
Արցախին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի մի խումբ գիտնականներ քարոզարշավ են սկսել ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և վաճառքի են հանել հայությանն ու  Հայաստանին վերաբերող իրենց գիտական աշխատություններն ու գրքերը և կոչ են անում ամբողջ աշխարհին գնել դրանք և այդպիսով օգնել Արցախին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նիդերլանդական օրագիր» կայքը, ակցիան կրում է «Օգնություն Արցախին» խորագիրը: Սա մարաթոնի առաջին քայլն է, որը սկսվել է հոկտեմբերի 10-ից ի վեր։ Հասույթն ուղարկվելու է Արցախին: Ակցիան կազմակերպել է Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցությունը` Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու տեղի թեմի օժանդակությամբ։

Գիտնականները նաև ուղերձ են հղել, որտեղ ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով Արցախում տիրող իրավիճակը։

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի   հրետանու և զրահամեքենաների գործադրմամբ Արցախի վրա հարձակման արդյունքում Հարյուրավոր զինվորներ ու տասնյակ  խաղաղ բնակիչներ զոհվեցին, ավերվեցին եկեղեցիներ, հասարակական շենքեր»,- հայտնել են գիտնակաները։

Նախաձեռնության հեղինակներն են Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս, կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի ռեկտոր,  Ռուսաստանի  Նախագահի «Վստահություն» ակումբի համակարգող խորհրդի անդամ Աբգար Հայրապետյանը, Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության փոխնախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Մ. Վ. Լոմոնոսովի ոսկե մեդալի և Վերնադսկու ոսկե աստղի ասպետ, «Կայսերական մշակույթ» մրցանակի դափնեկիր Միխայիլ Լեմեշևը, ակադեմիկոս, ընկերակցության քարտուղար, բանաստեղծ, գրող, Ռուսաստանի գրողների միության, Գրականության ակադեմիայի իսկական անդամ, համակարգող խորհրդի անդամ, Ռուսաստանի  Նախագահի «Վստահություն (Доверие)» ակումբի կայքի գլխավոր խմբագիր Վալերի Բելովը, Ակադեմիկոսների ընկերակցության իսկական անդամ, պատմաբան, գրող, պրոֆեսոր, Ռուսաստանի և շրջակա պետությունների պատմության անկախ փորձագետ Ալեքսանդր Չերյոմինը և գրող, բանաստեղծ, միջազգային լրագրող, ակադեմիկոս  Գրիգորյանի անվ. գիտամշակութային հաստատության տնօրեն Հասմիկ Սերմարիչան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]