Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մխիթարյանը` «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Ռոմա»-ի Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կլուժին»: Հանդիպման հենց մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի ընթացքում «գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետև` Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն: Ի վերջո, Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժին» և միանձնյա գլխավորել A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am