Հասարակական

Այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի

1 րոպեի ընթերցում

Այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեի հաստատված տվյալներով` այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսին ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են, կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հրատապ միջոց և Ադրբեջանին պարտավորեցվի ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաև ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը: Այսինքն, որպեսզի նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց Վարդանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում