Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր և 9 դատապարտյալ ազատ է արձակվել

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր և 9 դատապարտյալ 
ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են մի շարք դիմումներ, որոնց քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորված անձանց խափանման միջոցները, իսկ 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ընդգծեցին, որ դատապարտյալների և կալանավորված անձանց յուրաքանչյուր դիմումի նկատմամբ ցուցաբերվել է խիստ անհատական մոտեցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]