Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լինել զգոն, միացնել երկփուլ վավերացում. մասնագետը՝ հակառակորդից անձնական տվյալները պաշտպանելու մասին

Լինել զգոն, միացնել երկփուլ վավերացում. մասնագետը՝ հակառակորդից անձնական 
տվյալները պաշտպանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լինել բծախնդիր, առավել պաշտպանել անձնական տվյալներն էլեկտրոնային հարթակում, հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար սոցիալական ցանցերում միացնել երկփուլանի վավերացում. սրանք պատերազմական օրերին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից ամենաշատ տրվող խորհուրդներն են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ պատերազմական օրերին անձնական տվյալների պաշտպանության խնդիրն ավելի է սրվում, որովհետև ադրբեջանական հաքերների կողմից հարձակումների, կեղծարարության փորձերը շատ են:

«Պետք է ընկալել այն, որ մարդու անձնական տվյալները գողանալով միայն տվյալ անձին չեն վնասում, այլ դրանք կարող են ոչ իրավաչափ այլ գործողություններով վնաս հասցել հասարակությանը, ապատեղեկատվություն, խուճապ տարածել: Պատերազմի ընթացքում ադրբեջանցի հաքերների միջամտության փորձերը հենց այդ մասին են վկայում: Օրինակ, սոցիլական ցանցերում օգտահաշիվներին են փորձում տիրանալ և արդեն վստահելի էջից ինֆորմացիա հավաքել»,-ասաց Գևորգ Հայրապետյանը:

Կեղածարարության դեպքերից է նաև այն, որ վերջերս կրկօրինակվել էր Հայաստան համահայկական հիմնադրամի էջը՝ ուղղված մարդկանց  ֆինանսները գողանալուն: Այս մեթոդով փորձ է արվում նաև մարդկանց օգտահաշիվները գողանալ: Օրինակ, երբ նամակ է գալիս արտաքինից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին շատ նման, որտեղ գրված է, թե ինչ-որ պատրվակով պետք է տրամադրել գաղտնաբառն ու մուտքանունը: Եթե մարդիկ այդ խայծը կուլ տան ու հավաքեն գաղտնաբառը, ապա ստացվում է, որ անձնական տվյալների մի փաթեթ տրամադրում են հակառակորդին: Մեկ այլ օրինակ է նաև այն, որ մի շարք հարթակներում, որտեղ կարելի է գործ գտնել ինտերնետի միջոցով, Հայաստանի քաղաքացիներին պատվերներ են ուղարկվում: Որտեղ նույնպես անձնական տվյալների պաշտպանության ռիսկ կա:

«Տեղեկատվական հատվածում հարձակման ռիսկ միշտ կա, դա եղել է նաև մինչ պատերազմը: Եթե կհիշեք, կորոնավիրուսի տարածման թեժ փուլում ևս եղան հարձակումներ, հրապարակվեցին վիրուսից մահացածների անունները: Իհարկե, պատերազմական պայմաններում ռիսկն ավելի մեծ է, սակայն միևնույն է, ցանկացած պարագայում պետք է լինել զգույշ, ուշադիր և կիրառել անձնական տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Անհրաժեշտ է հնարավորինս ապահովել սոցիալական ցանցերի անվտանգությունը, ընտրել բարդ գաղտնաբառ, ոչ մի պարագայում գաղտանաբառը չտրամադրել այլոց, միացնել երկփուլանի վավերացումը և այլն: Սեփական վարքագծով պետք է պաշտպանել անձնական տվյալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]