Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Կորյանը ստացել է ռուսական Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն գոլի մրցանակը

Կորյանը ստացել է ռուսական Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն գոլի մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը ստացել է ռուսական Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն գոլի մրցանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Խիմկին» արտագնա խաղում մրցել է «Կրասնոդարի» հետ և զիջել 2:7 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Արշակ Կորյանը «Խիմկիի» կազմում դարձել է դուբլի հեղինակ` աչքի ընկնելով 27-րդ և 42-րդ րոպեներին: Կորյանի՝ 27-րդ րոպեին խփած գնդակը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն գոլը:

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ