Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Կանխատեսվում է, որ երկրի պարտքը հաջորդ տարի կաճի

Կանխատեսվում է, որ երկրի պարտքը հաջորդ տարի կաճի

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանխատեսվում է, որ Հայաստանի պարտքը 2021-ին թվականին կաճի, սակայն 2020-ի համեմատ այդ ցուցանիշը կարող է նվազել մոտ 1.7 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում: Եվ սա ուղղությունն է, որին պետք է հարկաբյուջետային քաղաքականությունը ծառայի ճգնաժամի ընթացքում: 2020-ը գնահատում ենք ճգնաժամային և չենք համարում, որ 2021-ին վերականգնումը միանգամից է տեղի ունենալու, հետևաբար բացառիկ է գնահատվում  նաև 2021 թվկականը: Եվ դրանով պայմանավորված՝ մենք ունենալու ենք պարտքի աճ: Սակայն 2021-ի համար ներկայացված շրջանակում ենթադրվում է, որ 2020-ի հետ համեմատած՝ մենք կարող ենք ունենալ պարտքի ցուցանիշների հարաբերական նվազում՝ մոտ 1.7 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:

Նա հիշեցրեց նաև՝ ենթադրվում է, որ 2021 թվականի համար կունենանք տնտեսության վերականգնում և որոշակի տնտեսական աճ, ինչը տրամաբանական է դարձնում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավման սպասումը՝ շուրջ 0.5 տոկոսային կետով:

Աննա Գրիգորյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ