Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը բավարարել է 3 հայ ռազմագերիների գործով հրատապ միջոցի կիրառումը

ՄԻԵԴ-ը բավարարել է 3 հայ ռազմագերիների գործով հրատապ միջոցի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԵԴ-ը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևացող 3 հայ ռազմագերիների գործով մինչև նոյեմբերի 3-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ է պահանջել նրանց  գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերի 29-ին արդեն իսկ լրանում է տեսանյութում երևացող մյուս 5 ռազմագերիների գործով Ադրբեջանից տեղեկություններ ստանալու ժամկետը:

«Այսօր Ադրբեջանը պետք է ՄԻԵԴ պատասխան ներկայացնի: Եթե նրանք այսօր ներկայացնեն պատասխանները, ենթադրում եմ, վաղը դատարանը մեզ կփոխանցի այն»,- ասաց Կիրակոսյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում էր ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել: Հայաստանը 5 ռազմագերիների մասով ստացել էր ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 ռազմագերու մասով է դիմում ներկայացրվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]