Քաղաքականություն

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ երկրի կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց, միջազգային մակարդակով խթանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված ԼՂ ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

«Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը՝

-Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

-Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա

-Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում